Հույսը լույս է ծնում,
Լույսը հույս է ծնում,
Իսկ հավատը
Հույսն է լույսով օծում,-
Եվ Հայրն է Արարիչ
Ամենաբարձրյա՜լն, Անհասանելի՜ն,-
Օրհնությունը հանց գահերեց գինի,
Բխած բյուրակնյա լույս Տիեզերքից,
Հայր Արարիչն է ընծայում մարդկանց,-
Արարմա՜ն, սիրո՜, ներդաշնակությու՜ն…
ՈՒ խնկարկում են հոգիները մեր՝
Ադամանդակուռ ու զարդագիսված
Եվ հրաշափայլ այն Տիեզերքին,
ՈՒր գահն է դրված Հայր Արարիչի՝
Փա՛ռք Արարիչին,-
Աղոթքն՝ առինքնող, անեղծ շուրթերով,
Մրմունջը հոգու առաքում ենք Քեզ,
Ամենաներո՜ղ և Ամենատե՜ս,
Փա՛ռք Արարիչին,-
Տիեզերական համանվագն է տիրում ամենուր…
Արարչություն է ողջ Տիեզերքում՝
Հույսի, Հավատի, Սիրո և Լույսի,
Հրավառությո՜ւն,
Հոգու ցնծությո՜ւն:
Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,
Հավիտյանս հավիտենից:
Ամե՛ն:
Հրաչյա Խաչիկի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ